Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Ինչու՞ է քաշը ''վերադառնում'' դիետայից հետո

Ինչու՞ է քաշը ''վերադառնում'' դիետայից հետո

Շատ աղջիկներ մեկը մյուսի ետևից տարբեր դիետաներ են պահում, սովամահ լինում` մի քանի կիլոգրամով նիհարելու համար: Բայց բավական է կրկին անցնել նախկին սննդակարգին, և քաշը վերադառնում է, երբեմն նաև` կրկնապատկված:


Դա հիմնականում տեղի է ունենում այն պատճառով, որ օրգանիզմը սովորում է օրական ստանալ որոշակի չափով կալորիա, իսկ երբ կինը վերադառնում է հին սննդակարգին, կալորիաներն ավելանում են: Այս գործընթացը կարող է անվերջ շարունակվել:

Ինչպե՞ս խուսափել դրանից:

ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցել է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ, ով պնդում է, որ սովամահ լինելով չի կարելի նիհարել:

''Եթե դիետան պահվում է սովամահ լինելու ճանապարհով, ապա սովորաբար քաշը հետո հետ է գալիս: Պետք է ոչ թե ուղղակի քաղցած մնալ, այլ պարզապես տվյալ սննդակարգը դարձնել ապրելակերպ, փոխել որոշ սովորույթներ: Պետք է զերծ մնալ ''սոված դիետաներից'',- ասաց սննդաբանը:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ